Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Փորափքանք: Պատճառը և բուժումը
Փորի փքվածությունը (մեթեորիզմ) առաջանում է աղիներում գազերի կուտակման հետևանքով: Այս գործընթացը մշտապես տեղի է ունենում սննդի մարսման ընթացքում և դա նորմալ է, դա նշանակում է, որ փքվածության մասին խոսքը գնում է միայն այն ժամանակ, երբ գազերն սկսում են չափից շատ կուտակվել:
Որո՞նք են փքվածության առաջացման պատճառները:
Փորափքանքը հաճախ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշ է, հետևաբար, խիստ արտահայտված փորափքանքի ժամանակ պետք է բժշկի դիմել:
Սակայն փորափքանքի պատճառ կարող են լինել որոշ սննդատեսակներ: Այն առաջացնող սննդի թվին են պատկանում լոբազգիները, սև հացը, կարտոֆիլը, կաղամբը, բողկը, հացաբուլկեղենն ու գազավորված ըմպելիքները:
Երբեմն հիվանդության պատճառ կարող է լինել որոշ սննդանյութերի վատ ներծծումը: Դա առաջանում է աղիներում որոշակի ֆերմենտների անբավարարության հետևանքով: Փքվածության լուրջ պատճառների թվին պետք է դասել աղիները ճնշող ուռուցքները, երակի լայնացումները, վարակները, որոնք վատացնում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Երբեմն աղիներում գազերն առաջանում են ստամոքսահյութի մեջ աղաթթուն նվազեցնող դեղամիջոցների (այրոցի դեպքում) օգտագործման, կամ սննդի հետ օդի կլանման հետևանքով:
Որոնք են փորափքանքի ախտանշանները
Փորափքանքի դեպքում մարդը ստամոքսում ծանրություն է զգում, թույլ ցավեր, լինում են նաև ուժեղ ցավեր՝ գազային կոլիկներ: Երբեմն փորափքության նշաններին ավելանում են սրտխառնոցը, այրոցը, փորկապությունը, փորլուծությունը և աժորժակի կորուստը: Նման դեպքերում պետք է բուժել ոչ թե հետևանքը, այլ այն առաջացնող հիվանդությունները՝ նևրոզներ, փորկապություն, հաստ աղու քրոնիկ բորբոքում, պերիտոնիտ և այլն:
Նորածինների մոտ փորափքությունն արտահայտվում է կոլիկներով կամ հաստ աղիքում ցավերով: Եթե երեխան ուտելուց անմիջապես հետո սկսում է անհանգստանալ, ոտքերը սեղմում է փորիկին, կարմրում է ու ճչում, ապա խոսքը գնում է փորափքության մասին: Ամենից հաճախ նորածինների մոտ գազերի չափից ավելի կուտակումը կախված է դեռևս չհասունացած աղիքային համակարգի կամ երեխայի՝ ժամկետից շուտ ծնվելու հետ:
Հղիության ժամանակ փորափքությունը կախված է արգանդի կողմից աղիների ճնշման և հորմոնների ազդեցությամբ աղիների աշխատանքի վատացման հետ: Հղիության ընթացքում փորափքությունը հաճախ ուղեկցվում է փորկապությամբ:
Ինչպես բուժել փորափքությունը
Դեղորայքային բուժում
Փորափքության ժամանակ փորացավերի դեմ օգտագործում են սպազմալիտիկներ, ինչպես, օրինակ, Նո-շպան: Փորափքության ժամանակ գազագոյացումն ու փքվածությունը նվազեցվում են Սմեկտայի կամ Ակտիվացված ածուխի ընդունմամբ: Եթե փորափքությունն արտահայտվում է աղիքային վարակից հետո, ապա կօգնի Լինեքսի, Խիլակ-ֆորտեի կամ Ացիլակտի ընդունումը: Սակայն համարվում է, որ փորափքության այնպիսի միջոցները, ինչպիսիք են Ակտիվացված ածուխն ու Ալմագելը (պարունակում է ալյումին և մագնիում), աղիներից կլանում են նաև այլ օգտակար նյութեր: Հետևաբար նրանց ազդեցությունը կարող է այնքան էլ օգտակար չլինել:
Փորափքությունը բուժող դեղամիջոցները լինում են մի քանի տեսակի՝
- գազերի արտադրմանը խանգարող միջոցներ (Էսպումիզան, Դիսֆլատիլ, Պեպսան-Պ)
- գազերի արտամղումն ուժեղացնող միջոցներ (Մոտիլիում, Ցերուկալ)
- բուսական հիմքով միջոցներ (Պլանտեքս, հարմար է երեխաների համար, սամիթի սերմեր)
Բուժում տնային պայմաններում
Նախ և առաջ փորափքության բուժման դեպքում պետք է սննդակարգից բացառել այն առաջացնող սննդատեսակները: Փորափքության ժամանակ սննդակարգը պետք է ընդգրկի կաթնամթերք, հնդկաձավարի շիլա, բազուկ, գազար: Պետք է սահմանափակել քաղցր մրգերի և տապակած մսի օգտագործումը:
Փորափքության բացառման գրավականը հավասարակշռված սնունդն է: Ցանկացած սննդակարգ կամ անկանոն սնունդ խախտում է մարսողության օրգանների աշխատանքը: Սնունդը պետք է լավ ծամել և ուտելու ընթացքում չշտապել:
Փորափքոթյան բուժման կարևոր պայման է շարժողական ակտիվությունը: Երկարատև նստելու ընթացքում գազարտադրումը նվազեցնելու համար բավական է վեր կենալ, քայլել և հնարավորություն տալ աղիներին աշխատել:
Փորաթքության բուժման համար կարելի է օգտագործել նաև ժողովրդական միջոցներ: Առավել հայտնի միջոցներից են կատվախոտի արմատների, սամիթի և նանայի թեյը:
Եթե գազարտադրման հետ միաժամանակ նկատվում է սրտի զարկերի արագացում, կարելի է օգտագործել նաև պղպեղադաղձի թե յ(перечная мята): Այն խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում` մինչև ինքնազգացողության լավանալը:
Եթե փորափքության ժամանակ անհանգստացնում են ջղակծկումներն ու կոլիկները, վերցնել մի պտղունց դեղատնային երիցուկ և վրան ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե, հետո քամել: Օրվա ընթացքում այն ընդունել կես-կես բաժակ: Թուրմը պետք է խմել այնքան ժամանակ, քանի դեռ չեն անցել տհաճ զգացողություններն աղիներում:
Ախորժակի կորստի և աղիներում գազերի կուտակման դեպքում լավ օգնում է չորացրած կոճապղպեղը: Այն պետք է մանրացնել և դարձնել փոշի, ընդունել թեյի գդալի ծայրով` 1/3 բաժակ ջրով, օրական 2-4 անգամ, ուտելուց 15 րոպե հետո:
Ծծկեր երեխաների համար օգտակար է սամիթի ջուրը` գազերի արտամղման և աղիներում ցավերը հանգստացնելու համար: Սամիթի թեյի պատրաստման համար պետք է մեկ ճաշի գդալ մանրացրած կանաչ մասսային ավելացնել մեկուկես բաժակ եռացրած ջուր, ապա սառեցնել և խմեցնել ուտելուց հետո:
Փորափքությունը, քրոնիկ փորկապությունն ու կոլիտը կարելի է բուժել սպանաղի տերևներով: Դա հատկապես օգտակար է երեխաներին և տարեցներին:
Կարելի է օգտագործել սովորական չամանի սերմերը: Երեխաների համար՝ մեկ թեյի գդալ սերմերին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, եռացնել մեկ-երկու րոպե, հետո թրմել 30 րոպե, օգտագործելուց առաջ քամել և խմել մի քիչ մեղրի հետ` ¼ բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ: Մեծահասակների համար՝ ճաշի գդալ սերմերին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր:
Աշխատեք քիչ օգտագործել այն ուտելիքները, որոնք գազերի կուտակում են առաջացնում: Դրանց թվին են պատկանում.
- լոբազգիները,
- կաղամբի տարբեր տեսակներ՝ բրոկկոլի, սպիտակ կաղամբ, բրյուսելյան կաղամբ, սոխ, արտիճուկ,
- տանձ, խնձոր, դեղձ,
- հատիկավոր սնունդ, ցորեն, թեփ,
- ոչ ալկոհոլային և մրգային խմիչքներ,
- կաթ և կաթնային այնպիսի մթերքներ, ինչպիսիք են, օրինակ, պաղպաղակը, պանիրը,
- լակտոզա պարունակող սնունդ՝ հաց, ընդեղեն։
Խմեք ինչքան հնարավոր է շատ ջուր, արգանակներ, մի´ օգտագործեք գազավորված հյութեր, գարեջուր, սոդայաջուր, դրանք ուժեղացնում են աղիներում խմորման գործընթացները: Փորձեք խմիչքից դուրս հանել գազը, օրինակ շշից լցրեք բաժակի մեջ:
Սովորեք ուտել դանդաղ և լավ ծամել սնունդը, դա կնվազեցնի օդի կլանումը:
Հրաժարվեք մաստակից, ծխելուց և կոշտ քաղցրավենիքից:
Այցելեք ատամնաբույժի (հատկապես, եթե արհեստական ատամներ ունեք), որպեսզի ստուգեք բերանի խոռոչի վիճակը:
Տնային պայմաններում բուժում
«Հաշտվեք» ոլոռի հետ:
Լոբազգիները համարվում են «երաժշտական» սնունդ, քանի որ պարունակում են ռաֆինոզային ածխաջուր: Թեև զարմանալի է, սակայն ոչ բոլորի բարակ աղիներում կան դրանք մարսելու համար անհրաժեշտ ֆերմենտները: Շոգեհարված աշխաջուրը թափանցում է հաստ աղի, որտեղ նրա վրա «հարձակվում» են գազաբեր մանրէները: Նույնն բանն է տեղի ունենում կաղամբ, ծնեբեկ և հատիկավոր այլ ուտելիքներ օգտագործելիս, թեև ռաֆինոզային ածխաջուրը վերջիններում ավելի քիչ է:
Այնուամենայնիվ, լոբազգիները մեր թշնամիները չեն, նրանք հարուստ են խոլեսթերինի մակարդակն իջեցնող բջջանյութով, ոսկրերն ամրացնող կալցիումով, հետևաբար, նրանք մեզ պաշտպանում են սրտային հիվանդություներից, կոտրվածքներից և, նույնիսկ, հաստ աղու քաղցկեղից: Բացի այդ, նրանք հարուստ են սպիտակուցով և աղքատ` ճարպերից, այսինքն, ըստ էության համարվում են առողջ սնունդ, կարևոր է ճիշտ կիրառելը:
Ընտրեք ձեզ համար լավագույն լոբաղգիներ, քանի որ, ինչպես ասում է Միլֆորդցի գաստրոէնտերոլոգ Յուջին Օլիվերին, դրանք իրար նման են, սակայն իրականում խիստ տարբեր: Լոբազգիների նկատմամբ տարբեր մարդիկ տարբեր դրսևորում ունեն: Ցանկացած մարդու մոտ լոբազգու մի տեսակից ավելի շատ է գազ արտադրվում, քան մյուսներից: Այն, ինչը մեկի մոտ նպաստում է գազարտադրմանը, մյուսի մոտ նվազեցնում է այն: Պետք է փորձել բոլորը և յուրաքանչյուրն իր համար գտնի լավագույն տարբերակը:
Փոխե´ք ջուրը: Պատրաստելուց առաջ հնդկաձավարի, լոբու և ոլոռի չոր սերմերը պետք է նախօրոք գիշերը թրջել: Չի կարելի եփել նեւյն ջրով, որում թրջել են: Ջուրը թափել, ողողել հատիկները և պատրաստել թարմ ջրով: Օլիվերին պնդում է, որ այդ դեպքում փորափքության ռիսկը կնվազի: Կիսաեփ լոբազգիներն ավելի շատ գազ են առաջացնում, -ավելացնում է Օլիվերին, և խորհուրդ է տալիս ձեռք բերել արագ եփման սարք: Եթե սովորական կաթսայում լոբազգիները պետք է եփել չորս ժամ, ապա ճնշման տակ նրանք եփվում են շատ ավելի արագ: Լոբու համար լավագույն ռեժիմը կես ժամն է:
«Պահածոյացված լոբազգիներն արագ են պատրաստվում: Միայն պետք է սկզբում թափել պուլիկի ջուրը և հատիկները լվանալ հոսող ջրի տակ: Փորափքության ռիսկը, բնականաբար, կնվազի», - բացատրում է Օլիվիերին:
Այս նպատակի համար օգտագործում են կարբոլեն՝ ակտիվացված ածուխ, դիմետիկոն, սաբսիմպլեքս, ցեոլատ, բակտիսուբտիլ, պոլիորեպան և այլն:
Փորափքության բուժում տնային պայմաններում
Բջջանյութն ընդդեմ գազերի
Պարզ է, որ բջջանյութով հարուստ ցանկացած սնունդ գազ առաջացնող ածխաջրերի աղբյուր է: Սակայն միաժամանակ դրանք կանխում են փորկապությունը, ստամոքսի և աղիների քաղցկեղի որոշ տեսակներ և մի շարք այլ խանգարումներ, հետևաբար պետք չէ հրաժարվել բջջանյութից: Մասնագետների կարծիքով մեզ օրական անհրաժեշտ է 25-35 գ բջջանյութ։ Այս չափաբաժինն ապահովելու համար օրը սկսել շիլայով (միայն ոչ բրնձի), կամ թեփի փաթիլներով և մինչև երեկո մոտ հինգ անգամ միրգ կամ բանջարեղեն ուտել, անհրաժեշտության դեպքում օգտագործել հատուկ սննդային հավելումներ:
Օգտվեք հետևյալ խորհուրդներից՝
Բանջարեղենին վարժվեք աստիճանաբար: «Բոլոր նրանց, ովքեր ուզում են ավելացնել բջջանյութի քանակն օրգանիզմում, դա անել աստիճանաբար», -խորհուրդ է տալիս Օլիվիերին: Լավագույն տարբերակն է մեկ շաբաթվա ընթացքում վարժվել բանջարեղենի կամ մրգի օրական մեկ չափաբաժնին, մինչև օգտակարության նվազագույն մակարդակին հասնելը՝ օրական հինգ անգամին:
«Նույն կերպ վարվել թեփի հետ (отруби): Բջջանյութի ընդունվող քանակն ավելացնելու այս մեթոդն ընտրելու դեպքում հարկավոր է դա անել աստիճանաբար` սկսելով փոքր չափաբաժնից, որպեսզի աղեստամոքսային համակարգը հասցնի վարժվել», -խորհուրդ է տալիս Ֆիլադելֆիայի՝ Ալլեգանի առողջապահության համալսարանի գաստրոէնտերոլոգ Հարրիս Ռ. Կլիրֆիլդը: Նա խորհուրդ է տալիս օրական սննդին ավելացնել մեկ-երկու ճաշի գդալ թեփ, մեկ շաբաթ անց չափաբաժինն ավելացնել ևս մեկ-երկու գդալով: Աստիճանաբար հատիկավոր սննդով դուրս մղեք հացաբուլկեղենը, մինչև վերջնականապես կանցնեք թեփի,-խորհուրդ է տալիս Կլիրֆիլդը:
«Ակտիվացված ածուխն արմատական միջոց է: Եթե փորափքության դեմ թվարկված միջոցները չեն օգնում, ապա մնում է ձեռք բերել ակտիվացված ածուխ: Ընդունեք ամեն ուտելուց հետո մեկ-երկու հաբ, և աղիներում գազերն այլևս շատ չեն կուտակվի», - խորհուրդ է տալիս Կլիրֆիլդը: «Սա անվնաս միջոց է, միայն կմգանա կղանքի գույնը»,- ավելացնում է նա:
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն